Հոդված.41 Մտքի խղճի և կրոնի ազատություն

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։

Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։

Այդ իրավունքը ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ, հրապարակային կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչությունների միջոցով արտահայտելու ազատությունը:

Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոնը կամ համոզմունքն ունենալու կամ ընդունելու ազատությունը: Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն` մասնակից պետությունները պարտավոր են հարգել ծնողների և համապատասխան դպքերում, խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Օգտվել եմ այս հղումներից՝

https://prwb.am/hy/human-rights/court-cases/freedom-thought-conscience-religion/

https://www.arlis.am/documentview.aspx?docid=82

Ջրի օգտագործում

Աշխարհում կա ջրի ռեսուրսների համաշխարհային օր որը նշվում է մարտի 22֊ին։կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։

  • Մոլորակի բնակչության 40%-ն ընդգրկող 80-90 երկիր արդեն սակավաջուր են դարձել ու տառապում են խմելու ջրի պակասից։ Ըստ որում՝ բազմաթիվ երկրներ որպես խմելու ջուր են օգտագործում իրենց տարածքներով անցնող գետերի ջրերը։
  • Ներկայումս ընդհանուր առմամբ աշխարհում ջրի սակավությունից տառապում է ավելի քան 1 միլիարդ մարդ, իսկ 2,5 միլիարդն ապրում է առանց որակյալ խմելու ջրի։
  • Ըստ գիտնականների, եթե արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, ապա III հազարամյակում Երկրագնդի միլիարդավոր բնակիչներ աղբյուրի մաքուր ջրի համն այդպես էլ չեն տեսնի։
  • Աշխարհի բնակչության 1/3-ը ունի ջրի անբավարարության խնդիր։
  • 900 միլիոն մարդ օգտագործում է անմշակ, վատորակ ջուր։
  • Միայն 40 տարում (1960-2000) ջրի համաշխարհային ծախսը կրկնապատկվել է։
  • Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկյանում։
  • 2006 թվականին 1.1 մլդ մարդ զրկված էր անվտանգ խմելու ջուր ունենալու հնարավորությունից։
  • 1991-ից 2000-ին երաշտից մահացել է 280000 մարդ։
  • Աշխարհում գրեթե 2.6 մլդ մարդ, որոնք զրկված են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ ունենալու հնարավորությունից, ճնշող մեծամասնությամբ Հարավային Ասիայից է։
  • 1991 թվականից 2000 թվականին 665000 մարդ մահացել է 2557 տարերային աղետներից, որոնց 90%-ը կապված է ջրի հետ, ընդ որում զոհերի 97%-ը զարգացող երկրներից են։
  • Ջրի անբավարարությամբ տառապող երկրներում ապրող մարդկանց թիվը 2006-ին 700 միլիոն էր, ըստ կանխատեսումների 2025-ին կդառանա 3 մլրդ։

Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից։ Ջուրը դարձել է սպառողական ապռանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են։ Ամեն տարի մարտի 22֊ին ՄԱԿ֊ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար։ Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով։

  • 1994 — «Մեր ջրային ռեսուրսների նկատմամբ խնամքը յուրաքանչյուրիս գործն է»
  • 1995 — «Ջուրը և կանայք»
  • 1996 — «Ջուր պապակ քաղաքների համար»
  • 1997 — «Բավարա՞ր է արդյոք ջրի քանակը երկրի վրա?»
  • 1998 — «Գրունտային ջրերը ՝ որպես անտեսանելի ռեսուրս»
  • 1999 — «Յուրաքանչյուրը ապրում է հոսանքին հակառակ»
  • 2000 — «Ջրային ռեսուրսներ XXI դարի համար»
  • 2001 — «Ջրային ռեսուրսներ առողջությոն համար»
  • 2002 — «Ջրային ռեսուրսներ զարգացման համար»
  • 2003 — «Ջրային ռեսուրսներ ապագայի համար»
  • 2004 — «Ջրային ռեսուրսները և բնական աղետները»
  • 2005 — «Ջրային ռեսուրսներ կյանքի համար»
  • 2006 — «Ջրային ռեսուրսները և մշակույթը»
  • 2007 — «Ջրի անբավարարության խնդրի լուծումը»
  • 2008 — «Ջրային ռեսուրսները և սանիտարիան»
  • 2009 — «Ընդհանուր ջրային ռեսուրսները ընդհանուր հնարավորություններ են»
  • 2010 — «Մաքուր ջուրը աշխարհի առողջության համար»
  • 2011 — «Ջուրը քաղաքների համար»
  • 2012 — «Ջուրը և սննդային անվտանգությունը»
  • 2013 — «Ջրային համագործակցություն»
  • 2014 — «Ջուրը և էներգիան»
  • 2015 — «Ջուրը և կայուն զարգացումը»[6]
  • 2021 — «Արժևորելով ջուրը»

Փարիզ

Փարիզը միշտ եղել է և կլինի երազանքների քաղաք։ Այստեղ ամեն ինչ գեղեցիկ և ռոմանտիկ է։ Աշխարհում շատ քչերը կգտվեն, որ չեն ցանկանա այցելել այս արվեստի և նորաձևության քաղաքը գոնե մեկ անգամ։ Ճարտարապետական հրաշալի շինություններ, գեղեցիկ պատմական կառույցներ և իհարկե Էյֆելյան աշտարակը այս քաղաքի այցեքարտերն են։

Փաստեր փարիզի մասին

1․Քաղաքը հիմնադրվել է 2000 տարի առաջ։ Իր հիմնադրումից մի քանի դար անց այն ճանաչվել է նորաձևության, գիտության և մշակույթի ոլորտում առաջատարը։

2․ Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է դեռևս մ․թ․ա․ 508 թվականից։ Միայն պատկերացնել կարելի է՝ որքան հին մայրաքաղաք է այն։ Ի դեպ, Փարիզը Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է։

3․Սա աշխարհի ամենապայծառ քաղաքներից է, քանի որ միլիարդավոր գունավոր էլեկտրական լամպեր են վառվում։ Պանորաման իսկապես հրաշալի է։

4․ Քաղաքի մի քանի վայրեր բաժանված են մի քանի տարածքների

5․ Յուրաքանչյուր 7 տարին մեկ Էյֆելյան աշտարակը ներկում են 50 տոննա գունաներկերով։

6․ Փարիզում կա միայն մեկ ճանապարհանշան՝ «Կանգ առ»։ Այն տեղադրված է ֆրանսիական ընկերության բարձրահարկ շինության ելքի առջև։

8․ Քաղաքի մոտ կան 200 վայրեր, որտեղ 1 եվրոյով կարող եք վայելել նրբահամ և անուշահոտ էսպրեսո։

9․ Աստվածամոր տաճարի զանգերի քաշը ավելի քան 13 տոննա է։

10․ ֆրանսիայում ամենակարճ փողոցի երկարությունը ոչ ավելին է քան 5,75 մետր։ Փողոցը կոչվում է «Rue Des Degres»։

11․ Դիսնեյլենդը, որը միակն է ողջ Եվրոպայում, գտնվում է Փարիզի մոտակայքում։

12․ Քաղաքի տեղացիները լեզվի հարցում բավականին խանդոտ են և չեն ընդունում անգլերենը, այնպես որ մի անհանգստացեք եթե տեղացիների հետ անգլերեն չեք կարողացել շփվել։

13․ Ի՞նչ եք կարծում, որտեղ են առաջին անգամ պարել մերկապար։ Այն եղել է Փարիզում 1894 թվականին։

14․ Էյֆելյան աշտարակը կառուցելիս մահացել է մեկ մարդ, ի դեպ պատահաբար նա ընկել է բարձրությունից։

15․ Փարիզում ամենաբարձր թույլատրելի ջերմաստիճանը գրանցել է 1948 թվականի հունիսի 28-ին։ Ջերմաստիճանը եղել է 40,4 աստիճան։

16․ Գիշերը հայտնի Էյֆելյան աշտարակի մոտ անհնար է նկարահանումներ իրականցնել, իսկ նման բան համարձակվողները գործ են ունենում օրենքի հետ։

17․ Աշխարհում կան բազմաթիվ թանգարաններ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին, սակայն Փարիզում է գտնվում աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը՝ Լուվրը։ Այն կառուցվել է 1793 թվականին։

18․ Փարիզի գլխավոր խանութներում աշխատանքները սկսվում են 9-ից 7-ը, իսկ կիրակի օրերին չեն աշխատում։ Այդ օրը փարիզեցիները չեն աշխատում։ Նրանք իրենց ազատ օրը անցկացնում են ռոմանտիկ միջավայրում սիրելիի, հարազատների կամ ընկերների հետ։

19․ Փարիզի ամենահին կամուրջը՝ «Pont Neuf»-ը պատկանում է միջնադարյան շինարարությանը և թարգմանաբար նշանակում է նոր կամուրջ։ Այս հիասքանչ ճարտարապետական շինությունը ոչ միայն Ֆրանսիայի կարևոր խորհրդանիշներից է այլև ողջ երկրի:

Skip to toolbar