Միավ/ձիահ

Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)` ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ` երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր անձանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնումզանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:ՄԻԱՎ վարակակիր` մարդ, ում օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ վարակակիրն իր ողջ կյանքի ընթացքում վարակի աղբյուր է:

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորն ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

Ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը

Կա ՄԻԱՎ-ի փոխանցման 3 եղանակ՝

-Մորից երեխա

-Արյան միջոցով

-Սեռական ճանապարհով

Ինչպես է ՄԻԱՎ վարակակրությունն անցնում ՁԻԱՀ-ի փուլին

ՄԻԱՎ-ը ախտահարում է իմունային համակարգի կարևոր բջիջները` CD4 լիմֆոցիտները: Դա տեղի է ունենում տարիների ընթացքում և ավարտվում է իմունային անբավարարությամբ, այսինքն` իմունային համակարգն ալյևս չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել որևիցե հիվանդության դեմ: ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, որոնց առողջությունն ի սկզբանե թույլ է եղել: ՁԻԱՀ-ի զարգացումն արագանում է վնասակար ազդակների` թմրամիջոցների օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, ծխելու, վատ սնվելու, սթրեսների հետևանքով: Վնասված և թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, որոնք չեն հանդիպում առողջ իմունային համակարգ ունեցողների մոտ: ՁԻԱՀ-ը բնորոշվում է պայմանական ախտածին մանրէներով (սրանք նորմալ իմունիտետի պայմաններում հիվանդություններ չեն առաջացնում) պայմանավորված վարակների, չարորակ նորագոյացությունների առկայությամբ, նաև արյան մեջ CD4 բջիջների քանակի նվազումով մինչև 200 բջիջ 1մմ3 արյան մեջ (CD4 բջիջների նորմալ քանակությունը 1մմ3 արյան մեջ 800-1200 լ է):
ՄԻԱՎ վարակակիրը կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ 7-15 տարի:

Ինչպես կարելի է հայտնաբերել ՄԻԱՎ-ը

Օրգանիզմում ՄԻԱՎ-ը հայտնաբերելու մեթոդներից մեկը արյան շիճուկում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունն է, որի ժամանակ հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից ՄԻԱՎ-ի նկատմամբ արտադրված յուրահատուկ հակամարմինները: Հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական պատասխան. նշանակում է` մարդու մոտ հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Դա վկայում է այն մասին, որ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով:
Բացասական պատասխան. նշանակում է` մարդու օրգանիզմում չեն հայտնաբերվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Հետազոտությունը կարող է լինել բացասական`
— եթե մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով, սակայն օրգանիզմում դեռևս չեն արտադրվել վիրուսի նկատմամբ հակամարմիններ («պատուհանի շրջան»)
— եթե մարդը գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:

Ինչ է նշանակում «պատուհանի շրջան»

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է արյան մեջ, օրգանիզմի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Այդ հակամարմինների արտադրման համար օրգանիզմին անհրաժեշտ է 2 շաբաթից մինչև 3 ամիս, իսկ երբեմն մինչև 1 տարի ժամանակահատված:
Այն շրջանը, երբ վիրուսն արդեն առկա է, սակայն հակամարմիններ դեռևս չեն արտադրվել, կոչվում է «պատուհանի շրջան»: Արդեն «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ վարակակիրը կարող է ՄԻԱՎ-ը փոխանցել ուրիշներին, չնայած այս փուլում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը լինում է բացասական:

Ինչու հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Եթե կասկածում են, որ հնարավոր է վարակված լինեք ՄԻԱՎ-ով, ապա պետք է հետազոտվեք,որպեսզի ճշտեք Ձեր առողջական կարգավիճակը և ըստ դրա պլանավորեք Ձեր հետագա գործողությունները, այսինքն`
— ժամանակին սկսեք հատուկ դեղամիջոցների օգտագործումը` կանխելով ՁԻԱՀ-ի զարգացումը,
— լինեք ավելի ուշադիր սեփական առողջության նկատմամբ, քանի որ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում ցանկացած հիվանդություն ընթանում է ավելի ծանր և պահանջում է հատուկ բուժում,
— չվարակեք Ձեր հարազատ և սիրելի մարդկանց:

Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Դուք կարող եք հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն իրականացնող ցանկացած հաստատությունում:
Հետազոտության արդյունքը հայտնվում է միայն Ձեզ, նաև երաշխավորվում է հետազոտության լիակատար գաղտնիությունը: Հետազոտվել կարելի է նաև անանուն:

Պաշտպանված եք արդյոք ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունից հետո

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին: Եթե հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակված չեք, դա չի նշանակում, որ Դուք այլևս ենթակա չեք վարակվելու վտանգին:

Եթե Դուք արդեն գիտեք, որ վարակված եք ՄԻԱՎ-ով…

— Իմացեք բժշկից, թե ինչ պետք է անել, որպեսզի հնարավորինս խուսափեք այլ վարակներից և հիվանդություններից, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել իմունային համակարգի համար:
— Մտածեք, թե ում է անհրաժեշտ տեղեկացնել Ձեր ախտորոշման մասին, ում` ոչ: Պատրաստ եղեք, որ որոշ մարդիկ կարող են հրաժարվել Ձեզ հետ շփվելուց, երբ տեղեկանան Ձեր ախտորոշման մասին:
— Մանրամասն տեղեկացեք Ձեր պարտականությունների և իրավունքների մասին:
— Ընդունե՛ք Ձեզ այնպես, ինչպես կաք:
— Ապրե՛ք խաղաղության մեջ ինքներդ Ձեզ հետ:
— Մեղավորներ մի՛ փնտրեք Ձեր հիվանդության համար: Իսկ եթե անգամ գտնեք, ապա հիշե՛ք, որ միևնույն է Դուք չեք դադարելու վարակված լինել:
— Հիշե՛ք, որ մեկ տարի անց Ձեր առողջությունը հավանաբար կլինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Իսկ ինչ կլինի մի քանի տարի անց, դա արդեն կախված է Ձեզանից և Ձեր վարքագծից:
— Հիշե՛ք, որ կան դեղեր և բուժման մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է երկարացնել կյանքը:
— Հիշե՛ք, որ ցանկացած պահին մարդկությունը կարող է հայտնագործել ՁԻԱՀ-ի վերջնական բուժումը:
— Հետևաբար երբեք մի՛ հուսահատվեք:

Բուտուլիզմ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ

Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:

Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
  • փսխում,
  • երկարատև լուծ,
  • ոտքերի մկանների ջղաձգություններ,
  • ընդհանուր թուլություն,
  • ջերմաստիճանի անկում,
  • արյունազեղումներ,
  • գրգռվածություն,
  • զառանցանք,
  • անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

Դիմում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից նույն հաստատության ղեկավար՝ Տաթև Բլեյանին:

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, սեմինար պարապմունք կազմակերպելու համար, խնդրում ենք դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ից 13:00 մեզ տրամադրել քոլեջի վերնատունը և միջոցառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11:00-12:00 օգտվել խոհանոցի ծառայություններից և նախապատրաստել որոշակի հյուրասիություն։

Հարգանքներով՝ Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից:

Ամսաթիվ՝ 14.12.2022թ․

Պահանջագիր

Տիկին՝______


Ես Սյուզաննա Պողոսյանս անց եմ կացնելու սեմինար պարապմունք՝ 5-8 տարեկան երեխաների հետ, որի համար մեզ անհրաժեշտ է․


վիլյուռ կտոր՝ 10 մետր
Մատիտ՝ 15 հատ
Դեկոլա ակրիլ ներկեր, կտորի համար նախատեսված՝ 5 տուփ
Վրձին՝ 40 հատ (տարբեր հաստության)
Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 30հատ
Պալիտրա 25 հատ Ռետին, սրիչ 8 հատ


Խնդրում ենք պահեստից դուրս գրել մեզ անհրաժեշտ իրերը։


Ստորագրություն՝
______


Ամսաթիվ՝ 07.12.2022թ․

հարգանքներով` Սյուզաննա Պողոսյան

Письма

Я иностранный студент. Меня зовут Отмар. Я приехал из Танзании. Сейчас я нахожусь очень далеко от своей родины, от своей семьи. Сначала я очень скучал по своим родителям, по дедушке и бабушке, по братьям и сёстрам. Но я хочу учиться, хочу иметь высшее образование и стать хорошим врачом. Если я буду хорошим врачом, то я буду хорошо зарабатывать и смогу в будущем помогать своей семье. Звонить домой, в Танзанию, очень дорого. Поэтому я звоню только один раз в месяц. А один раз в неделю я пишу письма.

Десять лет назад мой старший брат Салим тоже учился в Украине, в городе Киеве. Он тоже звонил только один раз в месяц, а каждую неделю писал письма. Он посылал письма по почте в конверте. Но сейчас есть Интернет, который может помочь затысячи километров.несколько секунд отправить письмо заПоэтому я не пишу письма домой на бумаге и не отправляю их вконверте, как мой старший брат. У меня в общежитии, где я живу, нет компьютера, поэтому я иду в Интернет-кафе, пишу письма и отправляю их по электронной почте. Я могу посылать по Интернету не только письма, но и фото. На фото я и мои друзья в университете, в аудитории, в общежитии, в городе, на природе. Мама и папа очень любят мои фото, потому что им очень интересно видеть места, где я живу.Учусь и отдыхаю. Со своими друзьями, которые находятся в разных странах, я общаюсь по Интернету врежиме он-лайн. А еще я могу открыть интересные сайты и почитать новости о своей родной стране или найти и скачать информацию, которая мне нужна на занятия на английском языке, потому что я ещё не очень хорошо понимаю по-русски.Могу сказать, что Интернет – это мой друг и помощник.

թարգամնությաուն

Ես միջազգային ուսանող եմ: Իմ անունը Օթմար է։ Ես եկել եմ Տանզանիայից։ Հիմա ես շատ հեռու եմ հայրենիքից, ընտանիքից։ Սկզբում շատ էի կարոտում ծնողներիս, տատիկիս ու պապիկիս, եղբայրներիս ու քույրերիս։ Բայց ես ուզում եմ սովորել, ուզում եմ բարձրագույն կրթություն ստանալ ու լավ բժիշկ դառնալ։ Եթե ​​լավ բժիշկ լինեմ, լավ գումար կվաստակեմ ու հետագայում կկարողանամ օգնել ընտանիքիս։ Տանզանիայում տուն զանգահարելը շատ թանկ է: Դրա համար զանգում եմ ամիսը մեկ անգամ։ Իսկ ես շաբաթը մեկ նամակ եմ գրում։

Տասը տարի առաջ մեծ եղբայրս՝ Սալիմը նույնպես սովորել է Ուկրաինայում՝ Կիև քաղաքում։ Նա նաև զանգում էր ամիսը մեկ անգամ և ամեն շաբաթ նամակներ էր գրում։ Նա փոստով նամակներ էր ուղարկում ծրարով։ Բայց հիմա կա ինտերնետ, որը կարող է օգնել հազարավոր կիլոմետրեր: Նամակ ուղարկեք մի քանի վայրկյանով: Հետևաբար, ես նամակներ չեմ գրում տուն թղթի վրա և ուղարկում եմ դրանք ծրարով, ինչպես իմ ավագ եղբայրը: Ես համակարգիչ չունեմ իմ հանրակացարանում, որտեղ ապրում եմ, ուստի գնում եմ ինտերնետ սրճարան և նամակներ գրում և էլեկտրոնային փոստով:Ես կարող եմ ինտերնետով ուղարկել ոչ միայն նամակներ, այլև լուսանկարներ։ Լուսանկարում ես և իմ ընկերները համալսարանում ենք, դասարանում, հանրակացարանում, քաղաքում, բնության գրկում։ Մայրիկն ու հայրիկը շատ են սիրում իմ լուսանկարները, քանի որ նրանց շատ է հետաքրքրում տեսնել այն վայրերը, որտեղ ես ապրում եմ, ես սովորում եմ և հանգստանում: Իմ ընկերների հետ, ովքեր գտնվում են տարբեր երկրներում, ես առցանց շփվում եմ ինտերնետի միջոցով։ Նաև կարող եմ բացել հետաքրքիր կայքեր և կարդալ հայրենի երկրիս մասին նորություններ կամ գտնել և ներբեռնել անգլերեն դասերի համար անհրաժեշտ տեղեկատվություն, քանի որ ես դեռ լավ չեմ հասկանում ռուսերենը: Կարող եմ ասել, որ ինտերնետն իմ ընկերն է և օգնականը:

Skip to toolbar