Աշխարհագրության շուրջտարվա հաշվետվոյթյուն

Առաջադրանքներ, Քոլեջ, 04․10-08․10․2021թ

Գործնական աշխատանք

Տրանսպորտ և կապ

Հայաստանի հանրապետությսն գետերը լճերը և ջրամբարները

Գեղարքունիքի մարզ

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշներ

Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:

Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:   Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման  բնորոշվում է երկարատև  և խստաշունչ ձմեռներով, քանի որ  գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար  գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Սևանա լիճ

Գեղարքունիքի մարզում  է  գտնվում  բարձր լեռնային , եզակի  էկոհամակարգով Սևանա լիճը, որի  ավազանի ընդհանուր մակերեսը կազմում  է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու  մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ  միայն մարզի, այլ նաև  հանրապետության համար ունի  առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ  ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական  ազդեցություն  ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական  հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը  յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու   մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի  գեղեցկությամբ:

Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն:

Կլիմա

Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի  քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ  ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է  ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում  են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային  տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան  առափնյա հարթ  տարածությունները բնութագրվում  են  լեռնատափաստանային բերրի  սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:

Բուսատեսակների  մեջ  գերակշռում են  լեռնատափաստանային , ենթալպյան և  ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս  լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ  հանդիսանում են  ամառային արոտավայրեր  ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային  բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան  լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման  հետևանքով առաջացած  տարածքներում  աճեցվել են արհեստական  անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ  են զբաղեցնում  փշարմավի պուրակները:

Կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի  իջեցման  հետևանքով խիստ կրճատվել  է  թռչունների   ու ձկների  տեսակները: Բնական  մյուս տեսակի  ռեսուրսներից , մարզը  հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին  հանքախորշերում պահպանված  նշանով ոսկի  արդյունահավել  է հազարամյակներ առաջ:   Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի  հանքավայրի ոսկուց: Կան  քրոմի ու հրակայուն  ապարների զգալի պաշարներ Շորժայի  հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի  և Մարտունու  տարածաշրջաններում:

Մարզի տարածքում պահպանվել  են բազմաթիվ  միջնադարյան  ճարտարապետական   հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են  բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն  են ներկայացնում Սևանա  լճից ազատված  տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները:

Մարզի տարածքում  է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում  է Սևանի  միջլեռնային  գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում  է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային  տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով:  Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:

Գեղարքունիկ մարզի հիմնախնդիրները

Գեղարքունիքի մարզը ունի 243 հազար բնակիչ, որի մոտ 17-20 հազարը ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Այդ առումով առաջին տեղում Մարտունին է, հետո` Գավառը: Արտագնա աշխատանքի մեկնողների 95 տոկոսը աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում:

Մարզի 49 համայնքները ճանաչված են բարձր լեռնային գոտի, որտեղ 6-7 ամիս ձմեռ է:

Հայաստանի հանրապետությսն գետերը լճերը և ջրամբարները

գետեր

Ախուրյան գետ որը սկիզբ է առնում Արփի լճից գտվում է Շիրակի մարզում

Լոռու մարզով հոսում է դեբետ գետը իր Ձորագետ Փամբակ վտակներով

Տավուշի մարզով հոսում է Ախստեվ գետը իր Ոսկեպար, Գետիք, Տավուշ, Թախու վտակներով։

Արագածոտնի մարզով հոսում է Քասախ գետը իր Ամբերթ, Գեհարոտ վտակներով։

Գեղարքունիքի մարզով հոսում է Հրազդան գետը իր մարմարկ վտակով սկիզբ է առնում Սեվանա լճից ։

Արմավիրի մարզով հոսում է Մեծամոր գետը։

Արարատի մարզով հոսում է վեդի, արարարտ, Ազատ, գետերը։

Վայոց Ձորի մարզով հոսում է Արփա գետը իր Եղեգիս վտակով։

Սյունրքի մարզով հոսում է որոտան Ողջի, Մեղրի գետերը

Լճեր

Պարզ Գոշի լճերը գտնվում են Տավուշի մարզում։

Քարի լիճ և Ռամիպի լճերը գտնվում են Արագածոտնի մարզում։

Ալ լիճը գտվում է Սյունիքի մարզում

Սև լիճը գտնվում է Սյունիքի մարզում։

Ջրամբարներ

Ախուրյանի ջրամբար, Ջողազի կամ Տավուշի ջրամբար Հախուռի ջրամբար Մանթաշի ջրամբար Մարմարիկի ջրամբար Ազատի ջրամբար Հերհերի ջրամբար կեչուտի ջրամբար Տոլորսի Շամբի Սպադայրանի ջրամբար։

Տրանսպորտ և կապ

Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով
իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի
փոխադրումը,նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը:Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը
տարբեր տեխնիկական միջոցներով:

Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),
ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Օդային տրանսպորտը
Օդային տրանսպորտի դերը մեծանում է բնական աղետների,բեռների,անհրաժեշտ
տեխնիկայի տեղափոխման և ալյ գործոների պատճառով:

Գործնական աշխատանք

1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, պահածո և այլն):Նյութական արտադրության ոլորտի ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բեռնատար տրանսպորտը, շինարարությունը, նյութական արտադրությանը սպասարկող կապը:

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

Քիմիական արդյունաբերություն, մետաղաձուլությու, մեքենաշինություն։

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

Տարծքի մեծություն, կլիմա, բնական պայնան, անասնապահություն։

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացող երկրներն ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելի ցածր մակարդակ։Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների ձխմբերը։

Կապույտ ֊ զարգացած

Նարնջագույն ֊ զարգացող

Կարմիր ֊ անցումային

_______________________________________

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Միապետություն

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում։

Միապետության առանձնահատկությունները

Միակ պետության ղեկավարը միապետն է

Իշխանությունը ժառանգվում է

Միապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից)։

Միապետության տեսակները

Բացարձակ միապետություն պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է

Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ

Սահմանադրական միապետություն միապետություն է, որում միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության ) հիման վրա

Խորհրդարանական միապետություն մի պետություն է, որում միապետը իշխանության նկատմամբ նշանակալից իշխանություն չունի և հիմնականում ներկայացուցչություն կամ ծիսական դեր է խաղում։

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև։

Հանրապետությունների տեսակները

Նախագահական հանրապետություն պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին։

Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին։ 

Կիսանախագահական համակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ։ 

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Եվրոպա

ՌԴ,Ավստրիա,Գերմանիա,Բոսնիա և Հերցեգովինա,ԲելգիաՇվեյցարիա

Ասիա

Պակիստան,Մալայզիա,ԱՄԷ,Հնդկաստան,Իրաք,Նեպալ

Աֆրիկա

Սուդան,Կոմորյան կղզիներ,Եթովպիա,Նիգերիա,Հարավային Սուդան,Սոմալի,

Ամերիկա

Արգենտինա,Վենեսուելա,Կանադա,Մեքսիկա,ԱՄՆ,Բրազիլիա,Սենթ Քիթս և Նևիս։

Ավստրալիա և Օվկիանիա

Ավստրալիա,Միկրոնեզիայի,Դաշնային Նահանգներ։

Առաջադրանքներ, Քոլեջ, 04․10-08․10․2021թ․

Համեմատական աշխարհագրական մեթոդ

Հայաստանի Հանրապետությանը համարժեք բնակչության թիվ ունեցող երկրների մի շարք ցուցանիշներ (2008 թ.)

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Առաջադրանք: Կիրառելով համեմատական աշխարհագրական մեթոդը՝ աղյուսակում տրված ցուցանիշների հիման վրա վերը թվարկված երկրները խմբավորե՛ք՝

  • ըստ տարածքի մեծության (մեծ, միջին, փոքր),
  • մեծ֊Մոնղոլիա,միջին֊Օսման,փոքր֊ճամայկա
  • ըստ տնտեսական զարգացման մակարդակի (առավել զարգացած, միջին, ցածր),
  • առավել զարգած֊Քուվեյթ,միջին֊լիտվյա,փոքր֊Լիբերիա
  • ըստ ուրբանիզացման (քաղաքայնացման) մակարդակի (բարձր, միջին, ցածր),
  • բարձր֊Քուվեյթ, միջին֊լատվիա,փոքր֊մավրիտանիա
  • ըստ ծնելիության մակարդակի (բարձր, միջին, ցածր): 
  • Բարձր֊Նիբեիիա, միջին֊Օման, ցածր֊Ուրուգվայ։

Օրինակ՝ Ըստ աղյուսակում բերված տվյալների՝ համեմատական աշխարհագրական մեթոդի օգտագործմամբ դժվար չէ նկատել, որ ՀՀ–ն առավել ընդհանուր գծեր ունի Մոլդովայի (տարածք, ծնելիության գործակից), Ալբանիայի (տարածք, ՀՆԱ), Լատվիայի և Լիտվայի (ուրբանիզացման մակարդակ, ծնելիության գործակից) հետ: ՀՀ–ն վերը նշված բոլոր չորս ցուցանիշներով տարբերվում է Մավրիտանիայից, Օմանից և այլն:

08․10․2022թ․

Զարգացած և զարգացող երկրներ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

Աշխարագրական գոտիները աշխարհագրական թաղանթի զոնայական խոշոր ստորաբաժանումներ են, որոնց տարբերությունները պայմանավորված են կլիմայով։ Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ» նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական զոնան աշխարհագրական գոտու բաղկացուցիչ մասն է, որը բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից:

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը աշխարհագրական թաղանթում զոնաների բաժանումն է, ըստ կլիմայական պայմանների, որոնք իրենց հերթին առաջացել են արեգակնային էներգիայի պատճառով։

Աշխարհագրական թաղանթի զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն։

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության` լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները:

/ արկտիկական կլիմայական գոտի /

/ բարեխառն գոտի /

/ մերձարևադարձային գոտի /

/ արևադարձային գոտի /

/ մերձհասարակածային գոտի /

/ հասարակածային գոտի /

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

Skip to toolbar