Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ՝

  1. գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝
    կորուստ,
  2. ջերմության զգացում,
  3. մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
    գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան
    վախ,
  4. ցավ և ճնշում կրծքավանդակում,
  5. դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
    թելանման անոթազարկ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ՝

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

Շոկ

Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ:

Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայիծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքներիպատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:

Շոկի նշանները կախված են այն առաջացնող պատճառներից և կարող է ներառել՝

Շոկի առաջին օգնությունը

Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը շոկի մեջ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Մինչև բուժանձնակազմը կժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  • Պառկեցրեք տուժողին հորիզոնական վիճակում և զգուշությամբ բարձրացրեք նրա ոտքերը (եթե համոզված եք, որ տուժողի ստորին վերջույթները վնասված չեն և նրան ցավ չեք պատճառում)։
  • Թողեք տուժածին հանգիստ վիճակում և մի փորձեք տեղաշարժել նրան՝ քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել։
  • Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս (օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում), սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, «բերան-բերան» շնչառություն և սրտի արտաքին մերսում)։ Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս։
  • Արձակեք տուժողի սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը։
  • Թույլ մի տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի։
  • Եթե տուժողն ակնհայտ արյունահոսում է, սրբիչով կամ այլ միջոցով սեղմեք և սեղմած պահեք արյունահոսող շրջանը։
  • Եթե տուժողը փսխում է կամ նրա բերանից արյունահոսություն եք նկատում, շուռ տվեք նրան մի կողքի վրա, որ կանխարգելեք շնչահեղձությունը (եթե չեք կասկածում, որ նրա ողնաշարը վնասված չէ)։

Միավ/ձիահ

Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)` ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ` երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր անձանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնումզանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:ՄԻԱՎ վարակակիր` մարդ, ում օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ վարակակիրն իր ողջ կյանքի ընթացքում վարակի աղբյուր է:

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորն ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

Ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը

Կա ՄԻԱՎ-ի փոխանցման 3 եղանակ՝

-Մորից երեխա

-Արյան միջոցով

-Սեռական ճանապարհով

Ինչպես է ՄԻԱՎ վարակակրությունն անցնում ՁԻԱՀ-ի փուլին

ՄԻԱՎ-ը ախտահարում է իմունային համակարգի կարևոր բջիջները` CD4 լիմֆոցիտները: Դա տեղի է ունենում տարիների ընթացքում և ավարտվում է իմունային անբավարարությամբ, այսինքն` իմունային համակարգն ալյևս չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել որևիցե հիվանդության դեմ: ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, որոնց առողջությունն ի սկզբանե թույլ է եղել: ՁԻԱՀ-ի զարգացումն արագանում է վնասակար ազդակների` թմրամիջոցների օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, ծխելու, վատ սնվելու, սթրեսների հետևանքով: Վնասված և թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, որոնք չեն հանդիպում առողջ իմունային համակարգ ունեցողների մոտ: ՁԻԱՀ-ը բնորոշվում է պայմանական ախտածին մանրէներով (սրանք նորմալ իմունիտետի պայմաններում հիվանդություններ չեն առաջացնում) պայմանավորված վարակների, չարորակ նորագոյացությունների առկայությամբ, նաև արյան մեջ CD4 բջիջների քանակի նվազումով մինչև 200 բջիջ 1մմ3 արյան մեջ (CD4 բջիջների նորմալ քանակությունը 1մմ3 արյան մեջ 800-1200 լ է):
ՄԻԱՎ վարակակիրը կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ 7-15 տարի:

Ինչպես կարելի է հայտնաբերել ՄԻԱՎ-ը

Օրգանիզմում ՄԻԱՎ-ը հայտնաբերելու մեթոդներից մեկը արյան շիճուկում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունն է, որի ժամանակ հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից ՄԻԱՎ-ի նկատմամբ արտադրված յուրահատուկ հակամարմինները: Հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական պատասխան. նշանակում է` մարդու մոտ հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Դա վկայում է այն մասին, որ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով:
Բացասական պատասխան. նշանակում է` մարդու օրգանիզմում չեն հայտնաբերվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Հետազոտությունը կարող է լինել բացասական`
— եթե մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով, սակայն օրգանիզմում դեռևս չեն արտադրվել վիրուսի նկատմամբ հակամարմիններ («պատուհանի շրջան»)
— եթե մարդը գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:

Ինչ է նշանակում «պատուհանի շրջան»

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է արյան մեջ, օրգանիզմի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Այդ հակամարմինների արտադրման համար օրգանիզմին անհրաժեշտ է 2 շաբաթից մինչև 3 ամիս, իսկ երբեմն մինչև 1 տարի ժամանակահատված:
Այն շրջանը, երբ վիրուսն արդեն առկա է, սակայն հակամարմիններ դեռևս չեն արտադրվել, կոչվում է «պատուհանի շրջան»: Արդեն «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ վարակակիրը կարող է ՄԻԱՎ-ը փոխանցել ուրիշներին, չնայած այս փուլում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը լինում է բացասական:

Ինչու հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Եթե կասկածում են, որ հնարավոր է վարակված լինեք ՄԻԱՎ-ով, ապա պետք է հետազոտվեք,որպեսզի ճշտեք Ձեր առողջական կարգավիճակը և ըստ դրա պլանավորեք Ձեր հետագա գործողությունները, այսինքն`
— ժամանակին սկսեք հատուկ դեղամիջոցների օգտագործումը` կանխելով ՁԻԱՀ-ի զարգացումը,
— լինեք ավելի ուշադիր սեփական առողջության նկատմամբ, քանի որ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում ցանկացած հիվանդություն ընթանում է ավելի ծանր և պահանջում է հատուկ բուժում,
— չվարակեք Ձեր հարազատ և սիրելի մարդկանց:

Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Դուք կարող եք հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն իրականացնող ցանկացած հաստատությունում:
Հետազոտության արդյունքը հայտնվում է միայն Ձեզ, նաև երաշխավորվում է հետազոտության լիակատար գաղտնիությունը: Հետազոտվել կարելի է նաև անանուն:

Պաշտպանված եք արդյոք ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունից հետո

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին: Եթե հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակված չեք, դա չի նշանակում, որ Դուք այլևս ենթակա չեք վարակվելու վտանգին:

Եթե Դուք արդեն գիտեք, որ վարակված եք ՄԻԱՎ-ով…

— Իմացեք բժշկից, թե ինչ պետք է անել, որպեսզի հնարավորինս խուսափեք այլ վարակներից և հիվանդություններից, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել իմունային համակարգի համար:
— Մտածեք, թե ում է անհրաժեշտ տեղեկացնել Ձեր ախտորոշման մասին, ում` ոչ: Պատրաստ եղեք, որ որոշ մարդիկ կարող են հրաժարվել Ձեզ հետ շփվելուց, երբ տեղեկանան Ձեր ախտորոշման մասին:
— Մանրամասն տեղեկացեք Ձեր պարտականությունների և իրավունքների մասին:
— Ընդունե՛ք Ձեզ այնպես, ինչպես կաք:
— Ապրե՛ք խաղաղության մեջ ինքներդ Ձեզ հետ:
— Մեղավորներ մի՛ փնտրեք Ձեր հիվանդության համար: Իսկ եթե անգամ գտնեք, ապա հիշե՛ք, որ միևնույն է Դուք չեք դադարելու վարակված լինել:
— Հիշե՛ք, որ մեկ տարի անց Ձեր առողջությունը հավանաբար կլինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Իսկ ինչ կլինի մի քանի տարի անց, դա արդեն կախված է Ձեզանից և Ձեր վարքագծից:
— Հիշե՛ք, որ կան դեղեր և բուժման մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է երկարացնել կյանքը:
— Հիշե՛ք, որ ցանկացած պահին մարդկությունը կարող է հայտնագործել ՁԻԱՀ-ի վերջնական բուժումը:
— Հետևաբար երբեք մի՛ հուսահատվեք:

Բուտուլիզմ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ

Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:

Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
  • փսխում,
  • երկարատև լուծ,
  • ոտքերի մկանների ջղաձգություններ,
  • ընդհանուր թուլություն,
  • ջերմաստիճանի անկում,
  • արյունազեղումներ,
  • գրգռվածություն,
  • զառանցանք,
  • անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

Կլանվող նյութեր և սննդային թունավորումներ

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ։
Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցով։ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցները։ Այս խմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջ։
Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն են։ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերը։ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքում։ Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծ։ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտից։ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ։ Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինում։

Ի՞նչ անել

Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն է։ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվում։ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3լ գոլ ջուր։ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատը։ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինի։ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը։ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։

Ջրազրկում

Սննդային թունավորումների դեպքում տուժածը կարող է ունենալ լուծ եւ փսխում, որոնց հետեւանքով հաճախ նկատվում են ջրազրկման երեւույթներ։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համար։
Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունը։ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներ։
Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստը։ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոնները։
Դուք կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել ջրազրկման ժամանակ տրվող հետեւյալ լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը եւ կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջրում։ Ժամը մեկ տուժածին տվեք առնվազն 2 բաժակ այդ լուծույթից։ Ցանկալի չի տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։

Ուշադրություն

Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքերում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։

Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ Ցանկալի է, որ փսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոց։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները եւ ցուցաբերեք համապատասխան ԱՕ։

Այրվածքներ

Այրվածքների դասակարգումը

Այրվածքը՝ մաշկի վնասվածք է, որն առաջանում է շիկացած առարկաների և հեղուկների, տաք գոլորշիի, քիմիական նյութերի, էլեկտրականության հետ շփման արդյունքում, ինչպես նաև այլ պատճառներով: Առաջին բուժօգնության ցուցաբերման գրագետ սխեման և հետագա բուժումը կախված է այն հանգամանքից, արդյոք դա մակերեսային, թե խորը այրվածք է, կամ ինչն է դարձել վնասվածքի պատճառը: 

Հետևաբար, հարկավոր է ունենալ պատկերացում այրվածքների տեսակների մասին:

Այրվածքները՝ կախված առաջացման պատճառներից լինում  են հետևյալ տեսակների4 :

  • Ջերմային այրվածքներ: Մարդը ստանում է նման այրվածքները բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով: Նման դեպքերը հաճախ առաջանում են կենցաղային պայմաններում, օրինակ՝ կրակի, տաք հեղուկի, շիկացած առարկայի կամ գոլորշիի հետ շփման արդյունքում: Դրա արդյունքում առաջացած վնասվածքները կարող են լինել թե՛ թեթև ու մակերեսային, թե՛ շատ ուժեղ, որոնք վտանգ են ներկայացնում առողջությանը և կյանքին: 
  • Քիմիական այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են տարբեր նյութերի հետևանքով: Տան պայմաններում նման տեսակի այրվածքները սովորաբար առաջանում են այն բաղադրությունների հետևանքով, որոնք պարունակում են թթու կամ ալկալի: Դրանք կարող են լինել ավտոմեքենա մաքրելու կամ սպասարկելու համար քիմիական նյութեր, լվացքի համար միջոցներ կամ քացախաթթու, որն օգտագործվում է ուտեստներ պատրաստելիս:
  • Էլեկտրականության հետևանքով  առաջացած այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են մաշկի, փափուկ հյուսվածքի և օրգանների վրա էլեկտրական հոսանքի ազդեցության արդյունքում կենցաղային սարքավորումների սխալ օգտագործման հետևանքով կամ սարքավորման կարճ միացման դեպքում՝ լարերին կամ մերկ կոնտակտներին դիպչելու արդյունքում: Նման տեսակի թեթև այրվածքներն ուղեկցվում են մաշկի մակերեսային շերտի աննշան վնասվածքներով: Սակայն ավելի ծանր դեպքերը կարող են առաջացնել տարածուն և խորը վնասվածքներ, որոնք ազդում են ներքին օրգանների վրա և խանգարում են նրանց աշխատանքին:
  • Ճառագայթման հետևանքով այրվածքներ: Նման այրվածքներն ավելի հաճախ առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև և ինտենսիվ ազդեցության արդյունքում: Օրինակ՝ ամառանոցում աշխատելը կիզիչ արևի տակ կամ շեզլոնգի վրա հանգստանալը այն ժամերի ընթացքում, երբ ուլտրամանուշակագույնի ցուցանիշը բարձր է, կարող է դառնալ արևային այրվածքների պատճառ: Սակայն նման այրվածքները սովորաբար մակերեսային են և համեմատաբար հեշտ են  բուժվում: Մեկ այլ ճառագայթային այրվածքի շատ ավելի վտանգավոր աղբյուրը ճառագայթային ախտահարումն է իոնիզացված ճառագայթման հետևանքով: 
  • Խառը տեսակի այրվածքներ: Նման այրվածքներն առաջանում են մի քանի վնասակար գործոնների ազդեցության հետևանքով:

I աստիճան

Այրվածքն ազդում է մաշկի մակերեսային շերտի վրա: Վնասվածքն ուղեկցվում է կարմրությամբ, աննշան այտուցվածությամբ, ուժեղ կամ չափավոր ցավերով, ջերմաստիճանի տեղային բարձրացմամբ: Քայլելիս կարող է նաև առաջանալ անհանգստություն (դիսկոմֆորտ): Օրինակ՝ եթե վնասվել են ձեր ձեռքերը կամ մատները, ապա ցավը սաստկանում է վերջիններս շարժելիս կամ այրված շրջանին դիպչելիս: Առաջին աստիճանի այրվածքները սովորական բուժման արդյունքում անհետք անցնում են  մեծահասակների մոտ 2-3 օրվա ընթացքում, իսկ երեխաների մոտ` 3-5 օրերի ընթացքում:

II աստիճան

Վնասվում են մաշկի ամենախոր շերտերը, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ:
Դրանց շուրջն առաջանում է բորբոքում, իսկ  բշտիկները հեռացնելիս դրանց տեղը կարող են առաջանալ տարբեր հատվածի թաց վերքեր: Այրվածքի երկրորդ աստիճանի վնասվածքներն ուղեկցվում են այտուցով և կարմրությամբ: Նման այրվածքի դեպքում մարդը զգում է այրող ցավ: Որոշ ժամանակ այն կարող է խանգարել քնելուն և նորմալ կենսակերպ վարելուն: Ապաքինումից հետո բշտիկի  թաղանթը պոկվում է, իսկ վերքի տեղում առաջանում է կեղև:

III Ա աստիճան

Մաշկը վնասված է շատ խորը, այրվածքի տեղում առաջանում է այսպես կոչված կեղև՝ պինդ գորշ շականակագույն կեղև: Ցավի զգացողությունները նախքան առաջացումը սուր են, քանի որ վնասվածքը ազդում է  նյարդային վերջույթներով մաշկի շերտերի վրա: Զգայունությունը նվազեցված է, վերականգնումը (ռեգեներացիա) ընթանում է շատ դանդաղ, հաճախ պահանջվում է մաշկի տրանսպլանտացիա: Մեծանում է այրվածքային հիվանդության զարգացման ռիսկը

III Բ աստիճան

Անխուսափելի վնասվածքներն ազդում են ոչ միայն մաշկի, այլ նաև ենթամաշկային բջջանքի վրա

IV աստիճան

Չափազանց ծանր աստիճանի այրվածք` մաշկի  և ենթադիր հյուսվածքի խանձմամբ, որը վնասում է մկաններն ու ոսկորները:

Ցրտահարություն

մաշկը, այլև փափուկ հյուսվածքները և նույնիսկ ոսկրերը։ Մեռուկացած հյուսվածքները կնճռոտվում են, դառնում մուգ դարչնագույն և աստիճանաբար պոկվում։

Բուժում

տուժածին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել տաք տեղ, իսկ II-IV աստիճանների դեպքում՝ փոխադրել բուժհիմնարկ։ Մինչև բժշկի գալը կամ տուժածին բուժհիմնարկ տանելը ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից:

Արյունահոսություն

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն: Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։ Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։ 

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։ Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։ ՆՇԱՆՆԵՐԸ Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝ 

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն: ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։ Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։ Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։  Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։ Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։ Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։ Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։ Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։ · Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ Արյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝ · Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը; ՆՇԱՆՆԵՐԸ Ներքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝ · ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝ · Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑ Քթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝ · հարվածը,· վերին շնչուղիների վարակը,· արյան բարձր ճնշումը,· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,· ուժեղ հազը,· քիթը փորփրելը։ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ · Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ · արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։ ԱՄՓՈՓՈՒՄ

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Դեպքի վայր Ահազանգում

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:



Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Skip to toolbar