Իմ մասին

Ես Պողոսյան Սյուզանան եմ, ծնվել եմ 2006թ.հունվարի 6֊ին։ Ծնվել եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ծնողներս 18 տարի առաջ գնացին Ֆրանսիա մորաքրոջս մոտ և այնտեղ մեկ տարի հետո ծնվեցի ես։ 3 տարի այնտեղ ենք ապրել, բայց քանի որ ես շատ փոքր էի, չեմ հիշում, միայն այնտեղի իմ լուսանկարներն եմ նայել։ Այտեղից վերադարձանք Հայաստանի կարոտի պատճառով։ Երբ եկանք, ես այստեղ ձեռք բերեցի շատ ընկերներ, ընդունվեցի 181 հիմնական դպրոց ընկերներիս հետ։ Դպրոցում շատ բան սովորոցի և հասկացա։ 2021թ.ավարտեցի հանձնեցի բոլոր քնություները, իսկ հետո պետք է ընդունվեի քոլեջ։ Շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք է ընդունվեմ Մխիթար Սեբաստացու քոլեջ։ Հաջորդ օրը եկա քոլեջ, շրջեցի քոլեջի տարածքով և շատ հավանեցի և հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կայացնում։ Շատ եմ սիրում ճամփորդել, երգել, կարդալ, պատրաստել համեղ ուտելիքներ։ Բնավորությամբ ընկերասեր եմ, բարի և կատակասեր։

Skip to toolbar