Սիպիտակուցների սիթեզ

Օրգանիզմի ցանկացած բջիջ ունակ է սինթեզելու սպիտակուցներ: Այս հատկությունը գենետիկ է և փոխանցվում է սերնդե-սերունդ: Սպիտակուցների կառուցվածքի մասին մասին ինֆորմացիան պարունակվում է ԴՆԹ-ի մեջ: ԴՆԹ-ի այն հատվածը, որը պարունակում է ինֆորմացիա կոնկրետ սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին կոչվում է գենոմ: ԴՆԹ-ի մոլեկուլները բաղկացած են հարյուրավոր զեներից։ Գոյություն ունեն նուկլեոտիդների եռյակներ, որոնք ազդարարում են պոլինուկլեոտիդային շղթայի սինթեզի սկիզբը և վերջը։ Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է դրա առաջնային կառուցվածքի մասին տեղեկատվությունը կորիզից տեղափոխել դեպի ցիտոպլազմ, որտեղ գտնվում են ռիբոսոմները։

Դրա համար ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի հաջորդականությանը։ Այդ գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա։ Տրանսկրիպցիա նշանակում է արտագրում։ Տրամսկրիպցիայի արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը տպագրվում է տ-ՌՆԹ-ի վրա և անցնում է դեպի ռիբոսոմներ։

Ռիբոսոսմներում տ-ՌՆԹ-ի վրա փ-ՌՆԹ-ի միջոցով տեղափոխվում են աիմնաթթուները և սկսվում է պոլիպեպտիդային շղթայի սինթեզը։ Այդ գործընթացը կոչվում է տրանսլյացիա։ Տրանսլյացիա նշանակում է թարգմանություն։ Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում և այն կատարվում է երեք փուլերով ՝ սկիզբ, երկարացում և ավարտ։ Ի-ՌՆԹ-ի վրայով ռիբոսոմն անցնում է ոչ թե սահուն, այլ տարբեր քայլերով։ Ռիբոսոմների կենտրոնում ամինաթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ, այսինքն ամինաթթուները միանում են իրար։ Ի-ՌՆԹ-ի երկայնքով ռիբոսոմի շարժմանը զուգընթաց ձևավորվում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան: Երբ սինթեզը ավարտվում է, պոլիպեպտիդային շղթան իրարից սկսվում է անջատվել ի-ՌՆԹ-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar