Քննական նյութ

ռուս թուրքական պատերազմ 1828֊1829թթ.

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Կարսի գրավումը

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Ադրիանապոլի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով` Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ղրիմի պատերազմ

XIX դ. կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ, հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա: Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի՝ ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ: 1856թ.-ի մարտի 30-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-1856թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը՝ ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների գրաված ռուսական մյուս քաղաքների: Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես՝ 1870-ական թվականներին: 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից:

Հայոց թագուհիներ Զաբել 1֊ին

գրականություն`Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

տեսանյութ`Զաբել. Ուսյալ արքայուհի

Զաբելը թագուհի դարցավ 4 տարեկանում։

Զաբելը իր հոր մահից հետո ժառանգեց գահը և դարձավ տոհմական թագուհի։

նա Լևոն 2֊րդ մեծագործի դուստրն է։

ժամանակն անցնում էր և տարբեր խնդիրներ էր առաջանում և ժեղովներ գումարվեցին և որոշվեց Զաբելին ամուսնացնել Ֆիլիպի հետ։

Զաբելին Ֆիլիպի հետ ամսոսնացրել էին մի պայմանով, որ նա պետք է ժարվի միայն հայկական ավանդույթներով։

Սակայն որոշ ժամանկ անց նա սկսեց օգտվել իր թագավորի իշխանությունից և թալանել հայոց գանձարանը և ուղարկել իր երկիր։ 

Այդ ժամանակ նրան բատարկեցին և նորց խնդիր առաջացավ ներ թագավոր ընտրելու։

որոշբեց Զաբելին ամոսնացնել Կոստանդինի որդի Հեթումի հետ, որը սկիզբ դրեց Հեթումյաների դինաստիային։ 

երբ Զաբելը չափահաս է դառնում, Հեթումի հետ ամուսնությունը հաստատվում է և նրանք ունենում են 3 որդի 5 դուստր։

ՆՈՅԵՄԲԵՐ 14-18

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Հայ ականավոր թագուհիներ նախագիծ

https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/buzand_patmutyun_1958.pdf֊գրքի հղում

ուսումասիրում ենք Փառանձեմ թագուհի։

գրքի 169֊177 էջերց հատված

ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ Ս ՏԻՐԻԹԻ ՉԱՐ
ՄԱՏՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵՑ ԻՐ ԳՆԵԼ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ ԵՎ ԻՆՉՊԵ Ս
ՀԱՆԴԻՄԱՆՎԵՑ ԱՍՏԾՈԻ ՄԱՐԴՈԻՑ’ ՆԵՐՍԵՍԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵ Ս ՍՊԱՆԵՑ
ԻՐ ՄՅՈՒՍ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ’ ՏԻՐԻԹԻՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ ԿԻՆ ԱՌԱՎ
ԴՆԵԼԻ ԿՆՈՋէ, ԻՆՉՊԵ Ս ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՈՎԻՄՊԻԻՆ ԻՐԵՆ ԿԻՆ ԲԵՐԵԼ ՏՎԵՑ.
ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՐՋՅՈՒՆԻԿ ՔԱՀԱՆԱՆ ՓԱՌԱՆՉԵՄԻ ԽՈՐՀՐԴՈՎ ՆՐԱՆ
ՍՊԱՆԵՑ’ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՀՎԱՆ ԴԵՂ ԽԱՌՆԵԼՈՎ:
Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկրճ
Անդովկր, մի գեղեցիկ դուստր ուներ Փաոանձեմ անունուք,
որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտո ւ ֊
թյամր։ Ապա Գնեք պատանին’ թագավորի եղբորորդին,
նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակ-
վեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում։ Այս համ-
բավից բորբոքված’ Տիրիթը’ Գնելի մյուս հորեղբորորդին,
սիրահարվեց իր հարսինև դրա համար մի հնարք էր որո-
նում, որ կարողանա իր հարսին տեսներ Երբ իր ցանկու-
թյանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարք-
ներ մտածել այդ կնոջ մ արդուն կորցնելու, հուսալով, թե
գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակ ել։
Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածեր վարձում
էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա
իր շարախոսությունր առաջ տանել։ Եվ Գնելի մասին սուտ
մա տնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագա-
վորին, թե Գնելր մտադրություն ունի թագավորել և քեղ
սպանել։ Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները
սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերա-
դասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։
Ասում են. օրարդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես,
ինչպես պիտի կարողանաս քեղ փրկել»։ Այսպիսի խոսքերով
գրգռում էին Արշ’ակ թագավորին, մինչև որ նրան համոզե-
ցին իրենց ասածների նկատմամբ։
Ուստի թագավորր Գնել պատանու նկատմամբ ոխով
լցվելով հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր
խորհուրդ էր մտածում նրա դեմ։ Ապա նավասարդի ( տոնե՜րին) մոտ Արշակ թա գա վո րը մտ ա ծեր Գնել պատանու ն իր մոտ հրավիրել և սպա նել։ Նրա մոտ է ուղարկում Մ ա միկոն- յան ցեղի նահապետ Վարդանին սպարապետի եղբորը, որ ն ե ն գ ո ւթ յա մ բ, մ ե ծ ա մ ե ծ երդումներով կարողանա կա նչել, որ այս խորհուրդը բոլորովին գաղտնի մնա, գուցե փախչի ազատվի, այլ խ ա բ ե լո վ ու հրապուրելով բերի հա սցնի մինչև մահվան տեղը։ Թագավորի բանակը գտնվում էր Շ ա հ ա պ ի ֊ վանում, Ար շակունիների բուն բ ա ն ա կ ա տ ե ղ ո ւմ , պարսպա- պատ որսատեղի տ ա կ, ձիարշավի հրապարակի վ ր ա ^ ։ Վարդան մեծ նահապետը Արշակ թագավորի կողմից եկ ա վ, գտավ պատանի Գնելին մոտակա տեղում, ա յս ի ն ք ն’ Աոավյուտք կոչված գյուղում։ Մեծ երդումներով ու վարպետ խաբեությամբ համոզեց պատանի Գնելին’ իր կնոջ և տանու մարդկանց հետ գնալ արքունի բանակը ( հավատացնելով), թե Արշակ թա գավորր նրան մեծա րա նքի համար է հր ա վի ­ րում։ «Թագավորը (ասաց նա) չկամեցավ նավասարդի տո- ները առանց քեզ ա նցկա ցնել, նա ա յժ մ բա րեհա ճ է դեպի քեզ, որովհետև իմա ցա վ, որ քո մեջ չկա չարություն, ինչ- պես որ չարախոսներն էին ասում, նա հա մ ո զվ եց, որ մինչև ա յժմ իզուր էր քեզ ատում, մինչդեռ դու նրա կողմից ար- ժանի ես սիրո))։ Գնելը իր ամբողջ կազմությամբ ճանապարհ ընկավ, ա մ- բողջ գիշերը մեծ աճապարանքով եկավ հասավ արքունի բա նա կը, որովհետև հաջորդ օրը, որ լուսանում էր, կիրա k t էր։ Այդ օրն էր հանդիպում Մեծ Հովհաննես (Մ կրտ չի) հի- շատակի տոնը, որ Գրիգորից և Տրդա տ ից սա հմա նվա ծ էր P ագավան ավանում։ Այդ տոնին եկել էր աշխարհական մարդկանց մ ե ծ բա զ մ ո ւթ յո ւն , և զանա զա ն գ ա վ ա ռ ն ե ր ի ց’ շատ եպիսկոպոսներ։ Ներսես մեծ եպիսկոպոսապետն էլ իր կ ո ղ ֊ մից ուղարկեց իր աթոռակից Խաղին և իր եպիսկոպոսական ավագ Մուրիկ անունովս սարկավագին, որ գնա այնտեղ և ինչ որ հարկավոր է կատարեն, իսկ ինքը մնա ց արքունա- կան բա նա կ ո ւմ , որպեսզի հաղորդությունը ա յնտ եղ էլ կ ա ֊ տարեն։ Եվ այդ դիքեր բանակում կաթողիկոսի ն երկ ա յու֊ թյամր գիշերային մեծ պաշտամունք կատարվեց։ Լույսը բացվելու դեմ Գնելի խումբը հասավ արլ ոնիբանակը։ Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տր վեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հաս- նում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակ- ներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձի ուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տա- րան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով97։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մ արգկանց համար աստվածային արարո- ղություն էր կատարվում’ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը։ Եինը հաս- նեք ով եպիսկոպոսապետի մոտ’ գուժում էր իր անմեղ ամուս- նու կոբուստը։ ճիչ բարձրացրեց’ ասելով. «Շ տապի’ ր, հասի ր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով’ վազում է թա- գավորի и են յա կր, դռանը հասնելով’ ներս է ընկնում թագա- վորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապե- տին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ (Գնե1ր) չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է’ խռմփացնելով’ իբր թե քնած է 98, որպես թե նրա խոսքերը չի լսում։ Իսկ սուրբ Ներսեսը մոտեցավ, բռնեց թագավորից, սկսեց խոսել նրա հետ և ասաց. *Հիշի’ր։ թագավո՛ր, մեր տիրոջը, որ մեր սիրո համար իջավ իր բուն բարձրությունից, եղբայր դարձավ մեզ՝ անարժան ծաոաներիս, ոչ ուրիշ նպատակով, այլ միայն որպեսզի սիրո վարդապետող յինի, որպեսզի մենք էլ մեր աստվածային վարդապետին նայելով’ միմյանց խնայենք, միմյանց երկյուղածությամբ սիրենք, իրար վնա- սել չհամարձակվենք։ Իսկ եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ, որ կամավորապես մեզ եղբայրակից է դարձել, քեզ չի խնայի։ Որովհետև նա մեզ այսպես ասաց. «Ով ձեզ լսում է, ինձ էլսում. և ով ձեզ րն ղուն ում է , ինձ է ը նդո ւնում , իսկ ով ձեզ անարգում է, ինձ է անա րգում» ։ Լսի ր ք ր ի ս տ ո ս ի ն , որ ն եր- կածումս քեզ հետ խոսում է մեր բ ե ր ա ն ո վ , որպ եսզի չկ ո ր ­ չես դու, գուցե թագավորությունից զրկվելով, մենակ ողջ- ողջ շրջես, և ոչ ոք քեզ չօգնի ։ Լսի ր քր ի ս տ ո ս ի ն , ինքդ քեզ խ ն ա յի ր . քո հարազատ եղբոր արյունը մի’ թ ա փ իր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր»։ Ւսկ թա գավորը քար կտրածի պես ոչինչ չէր լսում, երե- սը ծա ծկել էր շորով և բա ց չէր անում, չէր կ ա մենո ւմ նրա խոսքերին պ ա տ ա սխ ա ն ել. այլ գա հույքում կո ՂՔՒ ընկա ծ փաթաթվել, ծածկվել էր, տեղից շարժվել անգամ չէր ու- զում։ Եվ մինչդեռ ( սուրբ Ներսեսը) այսպիսի համոզիչ խ ոս- քերով հորդորում էր թ ա գ ա վ ո ր ի ն , Երազմակ դահճապետ ը դրսից եկավ, մտ ա վ թ ա գա վո րի սենյա կը և սկսեց պ ա տ մ ե լ. «րԱրքունի բոլոր հրամանները կատարեցի, — ասաց , — Գնե- լին առա տարա մինչև որսատեղի պատի տակր, սպանեցի և նույն տեղում թ ա ղ ե ցի ս։ Այն ժամանակ սուրբ Ներսեսր խ ոսել սկսեց և ա ս ա ց . աՒնչպես որ քարբ օձը խ ց ո ւմ է իր ականջները, որպեսզի ճարտար կախարդի ձա յնը չլսի և գեղ չընդունի իմա ստուն դեղատուից, այնպ ես էլ դու ականջներդ խ ց ե ցի ր , լսողու- թյունդ փակեցիր, որպեսզի աստվածային խոսքի խրատը չչսես, այլ գազանների բարք ստանալով’ սկսեցիր մարդիկ ուտել։ Ուստի ինչ որ գազանների մասին է ա սվա ծ, քեզ վրա կկատարվի։ Ասված է • <րԱստված նրանց ատամները նրանց բերաններում կփշրի, և. առյուծների ժա նիքները տերը խ ո ր ­ տակեցի։ Որովհետև դու քո տեր քրիստոսի հրամանին բնգ- գիմա ցա ր, ուստի անպիտան ու անարգ դա ռնաս, ինչպես թափված քուրը, և տկարանաս, երբ սա աղեղը լարի։ Եվ այն կործանումը, որ մարգարեի բերանով ասվեց, կհասնի ձեր վրա, որ դուք’ Արշակունիներգ, կխմեք վերջին բա ժա ­ կը, կխ մեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի։ Եվ տիրոջ ( երկրորդ) գալստյան ժամանակ հավիտենական կրակի սպաոնալիքը ձեր վրա կհասնի, կընկնեք խավարի մեջ և այլևս չեք տեսնի աստծու որդու փառքի արևր։ Ւսկ դու, Արշակ, որովհետև Կայենի գործը կատ ա րեցիր, Կայենիանեծքին գաս. ողջ-ոզջ թագավորությունիցդ զրկվես և չ ա ր ֊ շարանքներ կրես քո Տիրան հորից ավելի և գառն մահվամր մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնես Ներսես մեծ քա- հանա յա պետը այս բոլորն ասաց թագավորին և նրա մոտից գնաց ու այլևս այն բանակը չվերադարձավ։ Իսկ Գնել պատանուն առան տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որին էսին են ա- սում, որսերի արգելանոցի պատի մոտ, բանակատեղի դե- մուդեմ, մուրտաստանի աղբյուրների մոտ սարքված ար- քունի բազմոցների հանդեպ։ Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բո- լոր մարդիկ, մեծ ու փոքր, առհասարակ առանց բացաոու- թյա ն, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը’ թագա- վորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորոր- դուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը’ Փառանձեմր, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցա ն- կանում է և աչք է դնում’ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն Տիրիթը։ սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատ- ճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանու- թյունը կատարեց։ Արդ’ երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մ արդ է ուղար- կում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատ- ճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առ- նեմ Ֆ։ Արդ’ մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորգ, իմ ամուսնու մահը իծ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմպատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բ ա!)վնց> ամենքին հա յտ ­ նի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցինք ( Փաոանձեմր) ո ղ ֊ թի մայր դարձավ, բոլոր ձայնարկուները09 սկսեցին ողբա- ձայն խաղի նման երդել Տիր իթի սիրա հա րությունը, ալք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելր, սպանու- թյունը։ Սպանվածի վրա կոծ անելով’ աղիողորմ ձայնով երդում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարե- ցիրե100, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Ա ր ֊ շակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերա ­ հասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղա- ծի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խ փ ելով, խ իստ զղջաց արածի համար և ա ֊ սաց. ((Որովհետև Տիր իթ ը անարժ ան սիրով սիրահարվել է Գնեչի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մա տ ­ նությա մբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շա ղա խեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժա ռա նգել տ վեց սո սկա լի չա ­ րիք ու անեծք, որոնք չեն ա ն ցն ի »։ Երբ թագավորը հաստատապես իմա ցա վ գործի հանգա-* մանքները և ճքտեց իրողությունը, ա ռժա մ ան ակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եսկ երբ մեռելը թա ղեցին նույն տ ե- ղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բա վա կա ն ժ ա ­ մանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ . «Ոարեհաճիր , արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը1 Փ առանձեմ ի ն , ինձ կին ա ռ ն ե մ »։ Թ ագավորն այս լսելով ասաց. «Ա յժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով ե ղ ա վ »։ Թագավորն իս-> կույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լռեց, թագավորից ահաբեկ-՝ ված’ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փ ախուստը։ Արշակ թա գավորը հրաման տվեց ա ղա տ ­ ների բա նա կին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հա սնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փ ա խ րս- տական Տիրիթին հետամուտ եղան, գնացին հասան մինչևՈասեն գավառը և անտառի մեջ, տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, սրտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշա- կը իրեն կին առավ սպանված ( Գնելի} կնոջը’ Փառանձե- մին։ Եվ որքան Արշակր սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին, ասելով, թե մարմնով թա- վամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարգ ուղարկեց Հունաց երկիրը ե այնտեղից կայսերական տոհմից, խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախ անձը։ Փաոանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպա- նելու։ Ոայց հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձ- րին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը, Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դե- պի Ողոմպին և միջոց էր որոնում’ գեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (ՈղոմպինJ շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին Տարոն գավառի Արշա- մունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չա- րագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտես- նըված, Ասված անարժան գործ կատարեց’ կյանքի գեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ ե աստվածա- յին մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր ( հաղորդությունը) և սպանեց։ Անօրեն Փաոանձեմի ամենաչար կամքը նրա ու- զածի պես կատարելով’ այս չերեցը նրանից պարգև ստա- ցավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։Իսկ սուրբ Ներսես կաթողիկոսն այլևս Արշակ թա գա վո- րի երեսը չտեսավ մինչև նրա կորստյան օրր։ Ուստի Ներ- սեսի փոխարեն քրիստոնեության գլուխ նշանակեցին մի ոմն Չունակի, որ արքունի ստրուկների մեջ ամենից ստրուկն էր։ Թագավորը հրամայեց հրավիրել Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպ ոսներին, որ գան Չունակին Հ ա յո ց կաթողիկոս ձեոնագրեն։ Ոչ ոք չհ ա մ ա ձ ա յն վ ե ց գ ա լ, բ ա ց ի Աղձնիքի և Կորդոլքի եպ իսկոպ ոսներից, որոնք և Չունակին կաթողիկոս ձեոնադրեցին թա գա վորի հրա մա նով։ Այս Չունակր մ ե ղ մ ու հանգարտ մարդ էր, հա նդիմ անելու կամ խրատ ելու լեզու չուներ, այլ հա մակերպ վում էր թ ա գա վո րի ա ր ա ծներին, ինչ էլ նա կատարեր*

Շամիրիամ թագուհի

Ասորեստանի թագուհի Շամշիադադ 5֊ի կինը ամուսնու մահից հետո մանկահասակ որդու ադադնիրարի 3 թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։

կենսագրություն

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Շամիրիամի հայկական գործունեությունը

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Պապ Թագավոր

Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

  1. Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
  2. Արշակունիների արքայատոհմի անկումը

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը
  • Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը
  • Որո՞նք են թագավորության անկման պատճառները

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում։

Արշակ 2֊ի ներքին և արտաքին քաղաքականու֊թյունը

Ծննդյան թվականն անհայտ է:Մոտ 368 թ.Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն: 359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան:Տես նաև «Արշակ և Շապուհ», Արշակունյաց արքայատոհմ:

Դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Դվինի Միջնաբերդ

Արաբական արշավանքների ադյունքում VII դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Սակայն կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց եւ արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ: 1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները: Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ մոնղոլական զորքերի կողմից:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:


Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի  արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Օգտվել եմ այս կայքերց `https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://armenian-history.com/hy/%25D5%25A4%25D5%25BE%25D5%25AB%25D5%25B6-%25D5%25B4%25D5%25A1%25D5%25B5%25D6%2580%25D5%25A1%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A1%25D6%2584/&ved=2ahUKEwibsLiW6Mz2AhUkl4sKHaf4BrkQFnoECAYQAQ&usg=AOvVaw3G6MO5wamX-sJH3Uu1CBK8

https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=http://iae.am/hy/Dvin&ved=2ahUKEwibsLiW6Mz2AhUkl4sKHaf4BrkQFnoECD8QAQ&usg=AOvVaw2DklTRdmdM-5uel2JasR6c

Հետաքրքիր փաստեր Առտավազ 2 մասին

  • Գրքում գրված չեր, թե ինչ պայմաններ էր Արտավազդ Բ թագավորը ասել Կրասոսին, երբ Կրասոսը օգնական զորք էր պահանջում Արտավազդ Բ թագավորից, իսկ պայմանները տվալն էին, Արտավազտ Բ թագավորը ասել էր, որ Կրասոսի զորքը պետք է Պարթևստանի վրա հարցակվեր Հայաստանի միջով անցնելուց, որ Հայաստանի զորքը չհեռանար երկրի, իսկ եր Պարթևստանը հարցակվեր մնար առանց զորք:
  • Ք. ա. 51-50 թթ. իսկ հետագայում նաև 48-38 թթ. միացյալ դաշնակից զորքերն արքայազն Բակուրի առաջնորդությամբ ասպատակեցին Պալստինը, Փյունիկիան և Կիլիկիան:
  • Արտավազդ 2 թագավորի նկարով կային երկու տեսակի մոտաղադրամներ արծաթային և պղնձային:
  • Արտավազդ  թագավորին տալիս էին տիտղոսներ օր.՝ արքայից արքա, աստվածային:
  • Ք. ա. 1 դարակեսին Կրասոսի մահից հետո Պոմպեոսի և Կեսարի միջև պայքարը մենիշխանության համար բացահայտ բնույթ ստացավ, պայքարում հաղթեց Հուլիոց Կեսարը, որը կարողացավ Ք. ա. 56 թ. հռչակել հռոմի դիկտատոր, այսինքն դառնալ միանձնյա տիրակալ: Սակայն Ք. ա. 44 թ. Կեսարը սպանվեց դավադիր հանրապետականների ձեռքով, որից հետո Հռոմում սկսեց մի նոր քաղաքացիական պատերազմ: Այս անգամ իշխանության եկան Կեսարի կողմնակիցները որոնք կազմեցին Ք. ա. 43 թ. երկրորդ եռապետությունը, դրանք էին Գայոս Օկավիանոսը, Մարկոս Անտոնյոսը և Մարկոս լեպիդոսը:
  • Ք. ա. 40-38 թթ. Պարթևահայկական միացյալ ուժերի հաղթարշավները մինչև Միջերկրական ծովի արևելյան ափին, լուրջ անհանգստություն առաջացրեցին Հռոմում: Քաղաքների բնակչությունը դժգոհ Հռոմեական տիրապետությունից իրենց դարպասները բացում էին դաշնակից զորքերի առաջ արևելք ուղղարկվեց Պասոս զորավարը, որի դեմ վճռական ճակատամարտում Ք. ա. 38 թ. զոհվեց թանգաժառանգ Բակուրը: Իրադարձություններն ավելի անսպասելի ընթացք ստացան Ք. ա. 37 թ.:
  • Պարթև Օրոդես արքայի երկրորդ որդին Բակուրի կրթսեր եղբայր Հրահատը սպանելով իր հորը տիրեց Պարթևստանի գահին: Նաև նա սպանել է բոլոր Պարթևստանի գահին հնրավոր հավակնողներին, այդ թվում նաև Տիգրանի քրոջ և իր եղբոր երեխաներն էին:
  • Մարկոս Անտոնիոսը Արտավազդին գերելուց հետո սկսեց մետաղադրամներ պատրաստել, որոնց վրա գրված էր «Հայաստանը պարտված է»:
  • Արտավազդը ըստ պատմիչների գնահատականների ավելի դիվանագետ էր, դրա համար իր զորքերը չեին հարգում իրեն:
Skip to toolbar