Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Անծանոթ երիտասարդը դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar