Առաջադրանքներ

1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր  առաջադրանքները։

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

1.Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ Հաղարծինը կառուցվել է 10-13-րդ դարերում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու գավթից,սեղանատնից և աղոթարաններից։Ամենահինը վանքի Սբ․ Գրիգոր եկեղեցին է։ Այն խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Սբ․ Գրիգորին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը կառուցել է Իվանե Զաքարյանը 12-րդ դարում, իսկ հյուսիսից՝ Սբ․ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Գխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է, որը իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ պահել են սրբություններ օտարներից պաշտպանելու համար։ Վանքային համալիրը նաև գետնուղի ունի, որը տանում է դեպի գետը։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում վանքի սեղանատունը։ Սեղանատունը կառուցել է ճարտարապետ Մինասը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն դահլիճ, որը զույգ սյուներով բաժանված է երկու հավասար մասերի։ Սեղանատան դիմաց գտնվում են օժանդակ շինությունների ավերակեներ։ Դա հավանաբար եղել է խոհանոցը կամ հացատունը։

2.1281թ․-ին կառուցած Սբ․ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի կա, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան։ Ավանդությունն ասում է, որ վանքը կառուցող վարպետը սովորություն է ունեցել կառուցած շենքերի կողքին ընկուզենի տնկել։ Ժամանակին այդ հրաշք ընկուզենին մեծանում էր վանքի հետ միասին, սակայն 2013թ․-ին անփութության պատճառով կանաչ գեղեցկուհին վառվեց։ Հնամենի ընկուզենու կողքին է գտնվում մի խաչքար, որը տարբերվում է մյուս բոլոր խաչքարերից։ Ի տարբերություն մյուս խաչքարերի, խաչի թևերը չեն ավարտվում, այլ շարունակվում են՝ ստեղծելով կրկնակի խաչ։ Կրկնակի խաչը խորհրդանշում է երկրորդ կյանքը։

Բրոնզաձույլ կաթսա

13-րդ դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։ Կաթսայի չորս կանթերն առյուծների արձանիկներ են։ Բրոնզաձույլ կաթսան այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում։

3.

Skip to toolbar