Մայքլ փորթերի մրցակցային 5 ուժերը

Ուսումնասիրում ենք բիզնես գաղափարը Մայքլ Փորթերի 5 ուժերի տեսանկյունից

Օրինակ բիզնես պլանից՝

• մատակարարների իշխանություն

Գինի արտադրվում է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա ժամանակաշրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ խաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավոր է ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինիին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

Skip to toolbar