Շամիրիամ թագուհի

Ասորեստանի թագուհի Շամշիադադ 5֊ի կինը ամուսնու մահից հետո մանկահասակ որդու ադադնիրարի 3 թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։

կենսագրություն

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Շամիրիամի հայկական գործունեությունը

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Հոդված 38 կրթության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։ Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները:  Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն նախնական կրթության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 

Հաջորդիվ հատուկ պետք է առանձնացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով: Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված խնդիրների վերացմանը։

Մյուս խնդիրն է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը։ Մասնավորապես, հարկավոր է կրթական հաստատություններում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ: 

Առանձնացված վերջին խնդիրը վերաբերվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին։ Այս ուղղությամբ, Կառավարությունը նախատեսվում է բուհերի ապակուսակցականացում, կրթության որակի բարելավում ու գիտության ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։

Այսպես, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Հանրակրթական դպրոցներում ներդնել մարդու իրավունքներ քննարկող թեմաներ` առարկայական նոր չափորոշիչների համատեքստում` Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» ձևավորող շրջանակի հիման վրա օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  2. Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները։
  3. Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար։
  4. Օրենսդրորեն սահմանել ակադեմիական բարեվարքության սկզբունքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Նախատեսվում է, որ վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց և դպրոցական տարիքի անձանց կրթության իրավունքի խախտման դեպքերը, միաժամանակ կնվազեն նաև կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական բարեվարքության կանոնների, կրթության իրավունքի խախտման դեպքերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կատարելագործել օրենսդրական դաշտը, ինչը իր հերթին կնպաստի ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի իրագործմանը, մասնավորապես՝ «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ» իրագործմանը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

միջնադարում կրթության հիմնախնդիրներից մեկն էր վճարի խնդիրը սովորական մարդկանց երեխաները չեն կարողացել

Skip to toolbar