В универмаге

В центре города находится большой
универмаг, который называется “Киев”. Киев –
это столица Украины, самый лучший и самый
большой город. Наверное, универмаг так
называется, потому что это самый большой и
самый лучший магазин в нашем городе.
Мы любим здесь бывать и покупать
продукты и разные вещи.
В универмаге шесть этажей.
На первом этаже находится большой продуктовый
супермаркет. Тут можно купить разные продукты, и не только
украинские. Ахмед здесь покупает лаваш и приправы, Сингх –
индийский рис, Халед – маслины. А ещё мы все очень любим
конфеты и тоже покупаем их только здесь.
На втором этаже можно купить хозяйственные
товары: мыло, зубную пасту, шампунь,
стиральный порошок.
В отделе “Канцелярские товары” мы
покупаем тонкие и толстые тетради, ручки,
карандаши, линейки, резинки, клей, бумагу, папки
– все, что нам нужно на занятия.
На третьем этаже находится отдел “Все для дома”. Здесь
продаётся мебель: диваны, шкафы, столы и столики, стулья,
тумбочки, кровати.
В отделе “Техника” можно купить телевизор,
компьютер, проигрыватель – DVD, магнитофон,
мобильный телефон, пылесос, стиральную машину,
кухонный комбайн, кофеварку, чайник,
вентилятор, кондиционер.
На четвёртом этаже находится отдел “Галантерея”.
Здесь можно купить зонтики, перчатки, кожаные

ремни, разнообразные ремешки, кошельки.
На пятом этаже продаётся одежда:
пальто, куртки, костюмы, рубашки, платья,
джемпера, шапки, шарфы, юбки, брюки,
джинсы, шорты, бельё, носки и
колготки. Здесь также
продаётся и обувь: кроссовки,
сапоги, туфли, босоножки,
тапочки, сабо.
На шестом этаже можно
посмотреть разные выставки: “Современные
ткани”, “Современный дом”, “Новая техника”,“Модная
одежда”. Конечно, здесь можно и купить то, что вам понравилось.
Если вы устали в универмаге, то на шестом этаже вы можете
отдохнуть в кафе: выпить чашку кофе или стакан сока, съесть
вкусные пирожные или конфеты.

թարգմանություն

Քաղաքի կենտրոնում կա մեծ
«Կիև» անունով հանրախանութ։ Կիև -
դա Ուկրաինայի մայրաքաղաքն է, ամենալավն ու ամենաշատը
Մեծ քաղաք. Հավանաբար հանրախանութ
կոչվում է, քանի որ այն ամենամեծն է և
մեր քաղաքի լավագույն խանութը։
Մենք սիրում ենք գնումներ կատարել այստեղ
ապրանքներ և տարբեր ապրանքներ.
Հանրախանութն ունի վեց հարկ։
Առաջին հարկում կա մեծ մթերային խանութ
սուպերմարկետ. Այստեղ դուք կարող եք գնել տարբեր ապրանքներ, և ոչ միայն
ուկրաինական. Ահմեդն այստեղ պիտայի հաց և համեմունքներ է գնում, Սինգհը.
Հնդկական բրինձ, Խալեդ - ձիթապտուղ:Եվ մենք բոլորս սիրում ենք
քաղցրավենիք և նաև գնել դրանք միայն այստեղ։
Երկրորդ հարկում կարող եք գնել կենցաղային
ապրանքներ՝ օճառ, ատամի մածուկ, շամպուն,
լվացքի փոշի.
Գրենական պիտույքներ բաժնում մենք
գնել բարակ և հաստ նոթատետրեր, գրիչներ,
մատիտներ, քանոններ, ռետիններ, սոսինձ, թուղթ, թղթապանակներ
Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է դասի համար:
Երրորդ հարկում կա «Ամեն ինչ տան համար» բաժինը։ Այստեղ
Վաճառվում է կահույք՝ բազմոցներ, պահարաններ, սեղաններ և սեղաններ, աթոռներ,
գիշերանոցներ, մահճակալներ.
«Տեխնոլոգիա» բաժնում կարող եք գնել հեռուստացույց,
համակարգիչ, DVD նվագարկիչ, մագնիտոֆոն,
բջջային հեռախոս, փոշեկուլ, լվացքի մեքենա,
սննդի պրոցեսոր, սրճեփ, թեյնիկ,
օդափոխիչ, օդորակիչ.Չորրորդ հարկում գտնվում է «Գաղտնագործություն» բաժինը։
Այստեղ դուք կարող եք գնել հովանոցներ, ձեռնոցներ, կաշվեգոտիներ, տարբեր ժապավեններ, դրամապանակներ:
Հագուստը վաճառվում է հինգերորդ հարկում՝
վերարկուներ, բաճկոններ, կոստյումներ, վերնաշապիկներ, զգեստներ,
ցատկողներ, գլխարկներ, շարֆեր, կիսաշրջազգեստներ, տաբատներ,
ջինսե տաբատ, շորտեր, ներքնազգեստ, գուլպաներ և
տրիկո. Այստեղ նույնպես
Վաճառվում է կոշիկ՝ սպորտային կոշիկներ,
կոշիկներ, կոշիկներ, սանդալներ,
հողաթափեր, խցաններ.
Վեցերորդ հարկում կարող եք
տեսնել տարբեր ցուցահանդեսներ. «Ժամանակակից
գործվածքներ», «Ժամանակակից տուն», «Նոր տեխնոլոգիա», «Նորաձև
հագուստ». Իհարկե, այստեղ դուք կարող եք գնել այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Եթե ​​հանրախանութում հոգնած եք, ապա վեցերորդ հարկում կարող եք
հանգստանալ սրճարանում՝ խմել մի բաժակ սուրճ կամ մի բաժակ հյութ, ուտել
համեղ տորթեր կամ քաղցրավենիք:

Առաջադրանքներ

Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար:  Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու  շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր,  ու որան կրող տղոց  մեծ խմբով  կենդանիներուն պարանոցներեն կախ  զանգակներուն բազմաձայն հնչյուններով  ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու

ես անցնում էի արտերի եզրերով։Ամբողջ դաշտի եզրերով ցրված էին այր ու կին հնձվորների բազմությունը, որոնք կհնձեին անդադար։ Ամեն ճամբարում նույնպես որաբարձ ջորիների, էշերի շարաներ կհյտնվեին։ նրանք կգաին, կհասնեին մյանայն մեզ երկար֊երկար քարավաներ կկազմեին ու կապոց կրող տղաների մեծ խմբով կենդանիների պարանոցներին կախած զանգակներով բազմաձայն հնչյուներով ու երգերով մենք հաղթանակորեն կիջնեինք գյուղ կալերե։Սայլերով փոխադրությունը անհնարին էր։

Շամիրիամ թագուհի

Ասորեստանի թագուհի Շամշիադադ 5֊ի կինը ամուսնու մահից հետո մանկահասակ որդու ադադնիրարի 3 թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։

կենսագրություն

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Շամիրիամի հայկական գործունեությունը

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Հոդված 38 կրթության իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։ Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները:  Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն նախնական կրթության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 

Հաջորդիվ հատուկ պետք է առանձնացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով: Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված խնդիրների վերացմանը։

Մյուս խնդիրն է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը։ Մասնավորապես, հարկավոր է կրթական հաստատություններում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ: 

Առանձնացված վերջին խնդիրը վերաբերվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին։ Այս ուղղությամբ, Կառավարությունը նախատեսվում է բուհերի ապակուսակցականացում, կրթության որակի բարելավում ու գիտության ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։

Այսպես, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Հանրակրթական դպրոցներում ներդնել մարդու իրավունքներ քննարկող թեմաներ` առարկայական նոր չափորոշիչների համատեքստում` Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» ձևավորող շրջանակի հիման վրա օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  2. Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները։
  3. Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար։
  4. Օրենսդրորեն սահմանել ակադեմիական բարեվարքության սկզբունքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Նախատեսվում է, որ վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց և դպրոցական տարիքի անձանց կրթության իրավունքի խախտման դեպքերը, միաժամանակ կնվազեն նաև կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական բարեվարքության կանոնների, կրթության իրավունքի խախտման դեպքերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կատարելագործել օրենսդրական դաշտը, ինչը իր հերթին կնպաստի ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի իրագործմանը, մասնավորապես՝ «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ» իրագործմանը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

միջնադարում կրթության հիմնախնդիրներից մեկն էր վճարի խնդիրը սովորական մարդկանց երեխաները չեն կարողացել

Ճամփորդություն դեպի Օրգով, անոմալ զոնաներ ուսումնասիրություն։

1.հավաքել տեղոկություներ օրգովի և պարիս հերունու մասին

2.հհ անոմալ զոնաներ տեցեկություներ անոմալ զոնաների մասին

1.ՌՉՀԳՀ Ինստիտուտի ԱԳԿ-ում է տեղակայված մի եզակի գործիք, որի անվանումը միջազգային գիտական շրջանակներում հայտնի է որպես Հերունու ռադիո-օպտիկական դիտակ (ՌՕԴ-54/2.6): Այն իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հայկական այս անտենան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ ՌՕԴ-54/2.6 կիրառության բնագավառներն են տիեզերքի ուսումնասիրությունը և հեռավոր տիեզերական կապը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ[1][2]։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Ներկայումս այն պատրաստվում է վերագործակվման։ Հին դիտակը կշահագործվի նոր եղանակով՝ համակարգչով։ Տիեզերքից եկող աղմուկը, ձայները ևս համակարգչով կարձանագրվեն ու կմշակվեն որպես տեղեկատվություն[3]։ ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը (գործընթացի նախնական փուլից մինչև կանոնավոր շահագործման տևական փուլը) և անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ և մեծաքանակ գիտահետազոտական և ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ստեղծում։

Ակադեմիկոս Հերունու ղեկավարմամբ Հայաստանում ստեղծվել է անտենային ճարտարագիտության հայկական գիտական դպրոց, հիմնված կառույցը մեծապես նպաստել է Օրգով և Տեղեր գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։ Օրգովի մոտակայքում 1975 թվականից կառուցվել է Արագածի Գիտական Կենտրոնը (այսուհետ՝ ԱԳԿ), որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը՝ ՌՕԴ-54/2.6: Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը։

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը նախատեսվում է գործարկել միջազգային գիտական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում երկարաժամկետ գիտական հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով։ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը գործարկվելու է աստղագիտության և ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի բնագավառներում գիտական և կիրառական խնդիրների լուծման նպատակով։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ[4]։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։

Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից սկսած ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Մինչև 2021 թվականը, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվել[5]։

2.Երկրագնդի վրա առանձնացնում են հետևյալ հիմնական բնական զոնաները. խոնավ հասարակածային անտառների, սավանաների և նոսրանտառների, անապատների և կիսաանապատների, փոփոխական խոնավ (այդ թվում մուսսոնային) անտառների, մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների, տափաստանների և անտառատափաստանների, բարեխառն անտառների, տունդրայի և անտառատունդրայի, սառցային անապատների:

Խոնավ հասարակածային անտառների կամ ինչպես դրանց ավելի ընդարձակ անվանում են հասարակածային խոնավ մշտադալար անտառների զոնան ձևավորվում է հասարակածային բնական գոտու սահմաններում, ուր տիրապետում է հասարակածային օդային զանգվածը:

Ամբողջ տարին հավասարաչափ բաշխված առատ տեղումների արդյունքում հողի վերին շերտը պարբերաբար լվացվում է և բացվող ապարներում պարունակվող երկաթն ու ալյումինը, շփվելով թթվածնի հետ, ժանգոտում են (օքսիդանում) և հողին տալիս կարմիր և դեղին երանգ, ինչի շնորհիվ այստեղ հանդիպող հողերին անվանում են կարմրադեղին կամ լատերիտային հողեր:

Այս զոնայում է կենտրոնացած երկրագնդի ինչպես բույսերի այնպես էլ կենդանիների կենսազանգվածի և կենսաբազմազանության մեծ մասը: Ընդ որում հազարավոր և նույնիսկ հարյուր հազարավոր տեսակներ դեռ բացահայտված և նկարագրված չեն:

Գոտում բնակվող փոքրաթիվ ցեղերը զբաղվում են հավաքչությամբ ու որսորդությամբ, որը մեծ վնաս չի հասցնում այս բացառիկ բնատարածքային համալիրին, սակայն ավելի բարձր զարգացում ունեցող բնակիչները և պետությունները կիրառում են կրակային երկրագործություն (բացատրությունը տե՛ս սավանաների և նոսրանտառների զոնայի բնութագրում) և մեծածավալ անտառահատումներ՝ ընդերքի ռեսուրսները յուրացնելու նպատակով, ինչը չափազանց մտահոգիչ է համայն մարդկության համար, քանի որ այս անտառները մեր մոլորակի «թոքերն» են: Այս զոնայում է մշակվում նաև նարնջի, բանանի և սուրճի բերքի մեծ մասը:

Սավանաների և նոսրանտառների բնական զոնան, ձևավորվելով մերձհասարակածային բնական գոտու սահմաններում, աչքի է ընկնում փոփոխական խոնավությամբ՝ պայմանավորված մերթ հասարակածային, մերթ արևադարձային օդային զանգվածների ներխուժմամբ, սակայն ամբողջ տարին ջերմաստիճանները չեն իջնում +20°C-ից: Այսպիսի պայմաններում հողին ավելի բնորոշ է գորշ երանգը, քան վառ կարմիր կամ դեղին գույները, ինչի շնորհիվ հողը ստացել է կարմրագորշ անվանումը: Բուսականությունը առավելապես բարձրախոտային է, հանդիպում են նաև ակացիաների, բաոբաբերի և այլ ծառատեսակների նոսրանտառներ: Միևնույն ժամանակ խոտային բուսականությունը խոնավ սեզոնին կարող է ունենալ 2 մ բարձրություն, իսկ չոր սեզոնին հաճախ են հրդեհները: Այս զոնայում տարածված է ինչպես անասնապահությունը, այնպես էլ երկրագործությունը, սակայն շատ դեպքերում կիրառվում է կրակային երկրագործությունը: 

Կրակային երկրագործությունը հողագործության հետամնաց տեսակ է, որի դեպքում հողը բնական բուսականությունից ազատելու և մշակաբույսեր ցանելու համար տարածքը կրակի են մատնում: Սակայն խնդիրը նրանում է, որ այդ հողերի բերրիությունն անմիջականորեն կախված է բնական բուսականությունից, որը հողին կենարար նյութեր մատակարարող միակ աղբյուրն է և առանց այդ բնական բուսականության հողը շուտով կորցնում է իր բերրիությունը և դառնում ոչ պիտանի:

Անապատների հետ սահմանային գոտիներում այսպիսի հողերը, լքվելով, վերածվում են անապատային տարածքների՝ դրանով իսկ նպաստելով անապատացման գործընթացին մեր մոլորակում: Գոտին շատ հարուստ է խոշոր կաթնասուններով և թռչուններով, որոնք նաև սեզոնային հսկայական միգրացիաներ են կատարում:

Ի տարբերություն խոնավ հասարակածային անտառների` սավաննաներում կարելի է վայելել մայրամուտն ու արևածագը: Անապատների և կիսաանապատների բնական զոնան հանդիպում է միաժամանակ երեք՝ արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն բնական գոտիների սահմաններում, սակայն ամենուրեք օդային զանգվածների ցամաքային ենթատեսակի տիրապետության գոտում: Այս երեք գոտիներում հանդիպող անապատները և կիսաանապատներն առաջին հերթին միմյանցից տարբերվում են միջին ամսական ջերմաստիճաններով, սակայն հետաքրքիրն այն է, որ ինչպես բարեխառն, այնպես էլ արևադարձային գոտում գտնվող անապատներում գիշերվա ժամերին կարող են դիտվել բացասական ջերմաստիճաններ: Հողերը նույնպես բազմազան են՝ ավազային, կավային, աղուտ-ալկալի, գորշ անապատային և այլն, սակայն բոլորն էլ անորակ են և առանց լրացուցիչ միջամտության բերրիություն գրեթե չունեն: Ոռոգման պայմաններում էքստենսիվորեն մշակում են բամբակենի, խաղող, սեխ և այլ բանջարաբոստանայիններ: Բուսակենդանական աշխարհը նույնպես աղքատ է, հիմնականում տիրապետում են սողունները և չորադիմացկուն բույսերը: Հանդիպում են նաև արագավազ կամ առանց ջրի երկար դիմացող կաթնասուններ և թռչուններ: 

Ներկայումս մարդու սխալ տնտեսական գործունեության և կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում ամենաարագ ընդարձակվող բնական զոնան է:

Նույնիսկ թվացյալ բուսականությունը անապատների և կիսաանապատների զոնայում կյանքի երաշխիք չէ, քանի որ հիմնականում սրանք փշեր են:  Փոփոխական խոնավ (այդ թվում մուսսոնային) անտառների զոնան հիմնականում տարածվում է արևադարձային և մերձարևադարձային բնական գոտու սահմաններում՝ օդային զանգվածների ծովային տարատեսակի տիրապետման հատվածներում: Դրանք շատ ավելի սահմանափակ տարածք են գրավում, քան հասարակածային անտառները, սակայն դարձյալ աչքի են ընկնում մեծ կենսաբազմազանությամբ և կենսազանգվածով: Հողերը նույնպես կարմրադեղին են: Այս զոնայի տարածքում մարդիկ հաճախ զբաղվում են բրնձի մշակությամբ:

Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան ամենափոքր տարածքն է զբաղեցնում և հանդիպում է միայն միջերկրածովային կլիմայի պայմաններում:Այստեղ տիրապետող են դարչնագույն հողերը և քանի որ այս զոնան մարդկության հնագույն քաղաքակրթությունների օրրաններից է, բնական բուսականությունը և կենդանական աշխարհը վատ են պահպանվել:

հղում

հղում

Առաջադրանքներ

1.Գտի’ր սխալները:

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:

հակամետ֊ներհակ

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:

հայության անխախտ սյունպետքա համաձայնի բացահայտիչ բացահայտալ

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:

Իրեն անվան հետ֊իր անվան հետ

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ

Նա լիակատար հանգիստացավ այդ հյուրանոցում

այդ աղջիկը լիիրավ կարող էր այդ ժառանգությունը ստանալ

բ. տարագրություն, տարեգրություն

ես երկար ժամանակ տարագրության մեջ եմ ապրել

գ. հավակնոտ, հավակնորդ

նա շատ հավակնոտ էր և չէր լսում ոչ մեկի կարծիքը

անդ աղջիկը ինձ շատ հավակնորդ էր թվում

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր֊ Աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն֊ հավերգություն

գ. խակ խաղող֊ ազոխ

դ. կռունկների խումբ֊ խորդերամ

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն֊ ազնվական սերունդ

ծոծրակը քորել֊ մըածել

կոկորդում նստել֊ խանգարել

ձայն բարբառո հանապատի֊ առանց պատասխանի ձայն

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

զանոնք֊նրանք

այրերուն֊այրերին

կիներուն֊կանանց

իրարու֊իրար

վարձք֊գումար

Skip to toolbar