Օգտակար բաղադրիչներ մաշկի համար։մարտի նախագիծ

5 օգտակար բաղադրիչներ մաշկի համար

Մասուր: Օմեգա-3 և Օմեգա 6 ճարպաթթուներ:

Սա ավելին է, քան համեղ ըմպելիք և թեյլի այլընտրանք: Մասուրի յուղը պահանջված բաղադրիչ է մաշկի խնամքի համար: Անփոխարինելի Օմեգա 3 և Օմեգա 6 ճարպաթթուների բարձր պարունակության շնորհիվ՝ այս սնուցող բաղադրիչը հարմար է ցանկացած գիշերային քսուքի համար։

Վարսակ. վիտամիններ B3 և B5

Չեմպիոնների նախաճաշը և գեղեցկության փորձագետների սիրելի հացահատիկ  վարսակը հայտնի է իր օգտակար հատկություններով: Այն հարուստ է լիպիդներով, պրոտեիններով, բետա-գլյուկաններով, E, B3 և B5 վիտամիններով. այս բոլոր բաղադրիչներն օգնում են հանգստացնել և խոնավացնել մաշկը: Կատարելապես հարմար է չոր, ձգված, գռգռված, չորուկներով մաշկի համար:

Կեռաս. ալֆա-հիդրոթթուներ

Ոչ միայն ամառային ամենասիրելի միջուտեստ է, այլև հզոր միջոց՝ հիպերգունակավորման դեմ պայքարելու համար: Կեռասը ալֆա-հիդրոթթվի (AHA) բնական աղբյուր է, որ նպաստում է բջիջների թարմացմանն ու մաշկին առողջ փայլ է հաղորդում: Բացի դա, կեռասը պարունակում է C վիտամին. հզոր հակաօքսիդիչ՝ գունաբացող էֆեկտով: 

Հատապտուղներ. C վիտամին և հակաօքսիդիչներ

Հյութեղ և քաղցր հատապտուղներ՝ սուպերմթերք, որ բառացիորեն լի օգտակար հատկություններով: Բնական շաքարները գործում են որպես մագնիս՝ օգնելով մաշկին պահելու խոնավությունը: Հապալասը, ելակն ու հատկապես մոշը գերհագեցած են C վիտամինով և պարունակում են ֆենոլների և ֆլավոնոիդների մեծ քանակություն՝ հայտնի իրենց հակաօքսիդիչ հատկություններով:

Կատարյալ են` փայլ հաղորդելու և խոնավացման (պահպանում են խոնավությունը) համար:

Քաղցր շագանակ. վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչեր

Պտուղը հարուստ է վիտամիններով, միներալներով և հակաօքսիդիչներով: Պարունակում է ֆլավոնոիդներ և դաբաղանյութեր, իսկ մաշկի խնամքի միջոցներում ունի տոնուսավորող և կապող ազդեցություն՝ պարգևելով  թարմ և մաքուր մաշկի զգացողություն: 

Կատարյալ է մաշկի մաքրման և տոնուսավորման համար:

Skip to toolbar